A
A
Դասական շախմատում լավագույնը Էմին Օհանյանն է, կայծակնայինում՝ Տիգրան Հարությունյանը
Աջակցիր «Ա1+»-ինՂազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող Astana Zhuldyzdary շախմատի միջազգային փառատոնի գլխավոր մրցաշարում մասնակցած Հայաստանի շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ միջազգային վարպետ Էմին Օհանյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 9-րդ տեղը:
Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Տիգրան Հարությունյանն ու Մանուել Պետրոսյանը 6,5 միավորով 12-19-րդ տեղերը գրավեցին: Մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ գրոսմայստեր Միտալ Ադիտյան՝ 8 միավոր:
Փառատոնի շրջանակում անցկացվեց նաև կայծակնային շախմատի մրցաշար: Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը 11 հնարավորից վաստակելով 9 միավոր, զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Շանթ Սարգսյանը 8,5 միավորով 5-րդն է: Մանուել Պետրոսյանը և Էմին Օհանյանը 8-ական միավորով գրավեցին համապատասխանաբար 13-րդ և 19-րդ հորիզոնականները: