Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu
A A
Սպորտ

«Ուրարտուն» պարտվեց «Զրինսկուն» և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում

 

Հայաստանի չեմպիոն «Ուրարտուին» չահոջողվեց հաղթահարել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի արգելքը:

Բոսնիայի և Հերցեգովինայի «Զրինսկեու» հետ պատասխան խաղում մեր թիմը կամային բարձր հատկություններ դրսևորեց և հիմնական ժամանակում կամային հաղթանակ տարավ՝ 2:1: Այդպիսով՝ դիմակայության ընդհանուր հաշիվը հավասարվեց՝ 2:2:

Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում թիմերը մեկական գոլ փոխանակեցին: Այդպիսով, գրանցվեց 3:2 արդյունք: Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11մ հարվածներ, որոնք ավելի լավ իրացրին դաշտի տերերը՝ 4:3:

«Ուրարտուն» թեև դուրս մնաց չեմպիոնների լիգայից, սակայն պայքարը կշարունակի արդեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում, որտեղ մեր թիմի մրցակիցը կլինի Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլը»: Խաղերը կկայանան հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին: Առաջին հանդիպումը տեղի կունենա Ռումինիայում: