Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+urartu
A A
Սպորտ

«Զրինսկի» - «Ուրարտու». չեմպիոնների լիգա պատասխան հանդիպում. Ուղիղ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում այսօր Բոսնիայի և Հերցեգովինայի «Զրինսկին» իր հարկի տակ կընդունի Հայաստանի չեմպիոն «Ուրարտուին»: Մեկ շաբաթ առաջ Երևանում կայացած առաջին խաղում հյուրերը հաղթել են նվազագույն հաշվով՝ 1:0:

 

Հաջորդ փուլ մտնելու համար «Ուրարտուին» հարկավոր է հաղթել երկու գնդակի առավելությամբ, կամ հավասարեցնել ընդհանուր հաշիվը, ապա հաղթել 11մ հարվածաշարում:

 

«Զրինսկի» - «Ուրարտու» հանդիպումը կմեկնարկի ժամը 22:00-ին: Հանդիպման ուղիղ եթերը՝ այստեղ.