Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess (1)
A A
Սպորտ

Աշոտ Նադանյանը` շախմատի Հայաստանի վետերանների չեմպիոն

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց շախմատի Հայաստանի 2023 թվականի վետերանների առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

 

Առաջնության չեմպիոն դարձավ միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց 7 միավոր վաստակած Սարգիս Մելքոնյանը: Լավագույն եռյակը եզրափակեց 7 միավոր վաստակած Մամիկոն Մարտիրոսյանը:

 

Դրամական մրցանակների են արժանացել նաև Վահան Դիմաքսյանը և Վլադիմիր Պողոսյանը, որոնք վաստակել են 6,5-ական միավոր և համապատասխանաբար զբաղեցրել են 4-րդ և 5-րդ հորիզոնականները:

 

Առաջնությանը մասնակցել են Երևանի և տարբեր մարզերի 35 շախմատիստ: