Բացել լրահոսը Փակել լրահոսը
360111349_666846558811408_6752540958604742222_n
A A
Պաշտոնական

Երեխայի ձախ այտի փափուկ հյուսվածքներում հայտնաբերվել է մոտ 2.1-2.6 սմ մետաղական օտար մարմին

 Ձախ այտոսկրի կոտրվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15-ամյա երեխա: Նրա խոսքով՝ վնասվածքն ստացել է ինքնաշեն սարքի պայթյունի հետևանքով:

Այդ մասին հայտնում են ԲԿ-ից։

ՀՇ հետազոտությամբ երեխայի ձախ այտային շրջանի փափուկ հյուսվածքներում հայտնաբերվել է մոտ 2.1-2.6 սմ չափերով մետաղական օտար մարմին:
 

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հմուտ ու պրոֆեսիոնալ բժշկական անձնակազմը հաջող վիրահատությամբ հեռացրել է մոտ 2 սմ տրամագծով հեղյուս: Վիրահատության ժամանակ ձախ այտոսկրի ոսկրաբեկորների ճիշտ համադրումից հետո այն ֆիքսվել է տիտանե մինի թիթեղի և մինի պտուտակների միջոցով:

Երեխան առողջացումով դուրս է գրվել հիվանդանոցից: