Բացել լրահոսը Փակել լրահոսը
Րաֆֆի Հովհաննիսյան
A A
Պաշտոնական

«Ժառանգությունը» միանում է

«Ժառանգություն» կուսակցությունը՝ որպես հայ ժողովրդի հավատարիմ մասնիկ, որոշել է քաղաքացիական և կամավորական ամենօրյա գործունեությունից զատ, իր համար բացառիկ՝ կուսակցական-հրապարակային հայտարարությամբ ողջունել Արցախի Հանրապետության մայրաքաղաքում մեկնարկած համաժողովրդական շարժումը։

 

«Ժառանգությունը» ընդունում է շարժման էությունն ու բովանդակությունը, ժամանակի ընտրությունն ու ընթացակարգի հրամայականը և իր ողջ կարողականությունը՝ քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական, վերլուծական և մարդկային, ի սպաս է դնում այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բացված համազգային գործընթացին։

 

«Ժառանգությունը» միանում է։

 

 

«Ժառանգություն» կուսակցություն

 

Րաֆֆի ԿՀովհաննիսյան

կուսակցության հիմնադիր նախագահ

 

Անդրանիկ Գրիգորյան

կուսակցության վարչության նախագահ