Բացել լրահոսը Փակել լրահոսը
358610717_220609370935173_8069766448818799230_n
A A
Պաշտոնական

Ինքնասպանություն Երևանի Կիևյան կամրջից

Հուլիսի 9-ին, ժամը 16։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով կամրջից։

Փրկարարները կամրջի տակ՝ ժայռոտ հատվածում, հայտնաբերել են Հ․ Մ․-ի (ծնված 1953 թ․) դին։