A
A
Հայաստանի պատանի ըմբիշները 4 մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՀունգարիայի Կապոշվար քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի Մ-15 առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճել են 4 մեդալ:
41 կգ քաշային Գառնիկ Մանուկյանը և 85 կգ քաշային Պետրոս Բաղրամյանը, որոնք մտել էին եզրափակիչ, պարտություն կրեցին վերջին մրցամարտում և բավարարվեցին արծաթե մեդալով:
44 կգ Մարատ Աճեմյանը և 57 կգ քաշային Ջանես Նազարյանը հաղթեցին 3-րդ տեղի համար գոտեմարտում և նվաճեցին բրոնզե մեդալներ: Ջանես Նազարյանն առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, որը ցավագին է տարել պարտությունը և կամովին չի ներկայացել հաղթողի հռչակմանը. մրցավարը նրա ձեռքից քաշտալով է բերել մրցագորգի կենտրոն:
Թիմային հաշվարկով Հայաստանի պատանեկան հավաքականը զբաղեցրել է 4-րդ պատվավոր տեղը: