Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+shtanga (2)
A A
Սպորտ

Վալերիկ Մովսիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ-17 տղաների չեմպիոն

Հայաստանի ծանրոդները հերթական ոսկե մեդալները նվաճեցին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունում:

 

Տղաների Մ-17 առաջնության 89 կգ քաշային կարգում Վալերիկ Մովսիսյանը երկամարտի 305 կգ (145+160) արդյունքով գրավեց 1-ին տեղը և հռչակվեց չեմպիոն: Նա ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում:

 

Այսօր հանդես կգան նաև մեր 81 կգ քաշային մարզուհի Էմմա Պողոսյանը: