
Աննա Ամրոյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ-17 աղջիկների չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՄոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 և 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին հերթական մեդալները:
Նախ տղաների Մ-17 առաջնության 81 կգ քաշային կարգում Հովհաննես Ղահրամանյանը երկամարտի 312 կգ (140+172) արդյունքով գրավել է 2-րդ տեղը և արժանացել արծաթե մեդալ: Նա պոկում և հրում վարժություններում նույնպես նվաճել է արծաթե մեդալներ՝ մեկական կիլոգրամով զիջելով վրացի Լևան Օչիգավային:
Աղջիկների նույն տարիքային մրցաշարում մեր 71 կգ քաշային Ալինա Սուքիասյանը երկամարտի 185 կգ (85+100) արդյունքով ճանաչվել է 3-րդը և արժանացել բրոնզե մեդալի: Նա բրոնզե մեդալ է նվաճել նաև պոկում վարժությունում:
Աղջիկների 76 կգ քաշային կարգում մեր ներկայացուցիչ Աննա Ամրոյանը նախ 92 կգ արդյունքով հաղթեց պոկում, ապա 117 կգ-ով՝ հրում վարժությունում: Երկամարտում նա ցույց տվեց 209 կգ արդյունք և գրավեց առաջին տեղը: Մեր մարզուհին 3 կգ-ով առաջ անցավ Թուրքիայի ներկայացուցիչ Իլդեն Գերչեկդենից:
Վաղը Հայաստանից հանդես կգան 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը և 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը: