«Ալաշկերտը» ստուգողական խաղում պարտվեց իրանական թիմին
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին պատրաստվող Երևանի «Ալաշկերտն» այսօր սեփական դաշտում ստուգողական խաղ անցկացրեց Իրանի «Մես Ռաֆշանջան» թիմի հետ: Հանդիպումն անցկացվեց 35 րոպեանոց երեք խաղակեսերով:
Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց: Երկրորդ կեսում «Ալաշկերտի» նորեկ Դավիթ Խուրցիձեն բացեց հաշիվը, սակայն շուտով վերակաբգբեցին հավասարություն: Երրորդ խաղակեսի վերջում իրանցիները վստահ իրացրին տուգանային հարվածը և խփեցին երկրորդ գոլը: Հենց դա էլ վճռեց խաղի ելքը՝ 1:2:
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը խաղալու հնարավորություն տվեց իր ձեռքի տակ եղած բոլոր խաղացողներին, այդ թվում այսօր թիմի կազմը համալրած վրացի հարձակվող Լևան Կուտալիան: Անփոխարելի մնաց միայն դարպասապահ Չանչարևիչը:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլի առաջին խաղում սեփական դաշտում կընդունի Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատ» թիմին: Այս խաղը կկայանան հուլիսի 13-ին, ժամը 21-00-ին: