Հայաստանի ֆուտբոլի 2023/2024թթ առաջնությունը կմեկնարկի հուլիսի 29-ին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում այսօր կայացել են Հայաստանի Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի և Գավաթի խաղարկության 2023/2024 մրցաշրջանի վիճակահանությունները:
Վիճակահանության արդյունքում Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից ակումբները ստացել են հետևյալ խաղային համարները, որոնց հիման վրա կկազմվի առաջնության խաղացանկը:
1․ ԲԿՄԱ
2․ «Նոա»
3․ «Շիրակ»
4․ «Ալաշկերտ»
5․ «Արարատ»
6․ «Արարատ-Արմենիա»
7․ «Փյունիկ»
8․ «Վեստ Արմենիա»
9․ «Վան»
10․ «Ուրարտու»
Առաջին խմբում հանդես կգան 15 թիմ։
1․ «Սյունիք»
2․ «Ալաշկերտ-2»
3․ «Արարատ-Արմենիա-2»
4․ «Արարատ-2»
5․ «Նոա-2»
6․ «Ուրարտու-2»
7․ «Փյունիկ Ակադեմիա»
8․ «Գանձասար»
9․ «Օնոր»
10․ ԲԿՄԱ-2
11. «Միկա»
12. «Լեռնային Արցախ»
13. «Նիկարմ»
14. «Շիրակ-2»
15. «Անդրանիկ»
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 29-ին, իսկ Առաջին խմբինը՝ օգոստոսի 1-ին: Ամբողջական խաղացանկերը հայտնի կդառնան
ավելի ուշ, իսկ տուրերի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը կհրապարակվեն յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ:
Հայաստանի գավաթի 2023/2024 խաղարկության վիճակահանության արդյունքում ձևավորվել են 1/16 եզրափակիչի զույգերը․
ԲԿՄԱ - «Անդրանիկ»
«Գանձասար» - «Օնոր»
«Սյունիք» - «Նիկարմ»
«Կիլիկիա» - «Ֆալկոնս»
«Լեռնային Արցախ» - «Վեստ Արմենիա»
«ԷկոՎիլ» - «Միկա»
Առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ։
Այս զույգերի հաղթողներին 1/8 եզրափակիչում կմիանան Պրեմիեր Լիգայի 6 թիմեր՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Արարատը», «Վանը» և «Նոան»: «Ուրարտուն» և «Շիրակը», որպես Հայաստանի Գավաթի 2022/2023 խաղարկության եզրափակչի մասնակիցներ, պայքարը կսկսեն 1/4 եզրափակչից: