Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+universal 7.07
A A
Սպորտ

Հայաստանի 6 շախմատիստ մտնում է 100 ունիվերսալ խաղացողների մեջ

Հրապարակվել է աշխարհի շախմատիստների վարկանիշների ունիվերսալ աղյուսակը: Տեղերը որոշելիս հաշվի են առնվում շախմատիստների ցույց տված արդյունքները դասական, արագ և կայծակնային շախմատում:

Աղյուսակը գլխավորում է աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը 33 միավորով է գերազանցում ամերիկացի Հիկարու Նակամուրային: 3-4-րդ տեղերը զբաղեցնում են ֆրանսիացի Ալիռեզա Ֆիրուջան և ամերիկացի Ֆաբիանո Կարուանան:

Հայաստանի շախմատիստներից 100 լավագույնների թվում ընդգրկված են 6 հոգի: Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 2714 միավորով գտնվում է 29-րդ հորիզոնականում: Մեր մնացած շախմատիստները զբաղեցնում են հետևյալ տեղերը՝ 53. Գաբրիել Սարգսյան, 68. Շանթ Սարգսյան, 74. Կարեն Գրիգորյան, 77. Հրանտ Մելքումյան, 94. Մանուել Պետրոսյան:

Հայաստանի նախկին շախմատիստ Լևոն Արոնյանը 2762 միավորով գտնվում է 11-րդ հորիզոնականում: