Հայաստանի շախմատիստները հաղթանակներով սկսեցին իսպանական ստուգատեսը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստները վստահ են հանդես գալիս Իսպանիայում անցկացվող VILLA DE BENASQUE միջազգային խոշոր մրցաշարում:
Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Մովսիսյանը մեկնարկում տանելով երկուական հաղթանակ, այժմ 2 միավորով ընթանում են առաջատարների խմբում: Այսօր կայանալիք 3-րդ տուրում մերոնք կհանիպեն իսպանացի շախմատիստների հետ:
Կանանց միջազգային վարպետ Սոնա Ասատրյանը երկու տուրից հետո վաստակել է 1,5 միավոր և այժմ բաժանում է 97-141-րդ տեղերը: Նրա առաջիկա մրցակիցը նույնպես իսպանացի է:
Մրցաշարին, որն անցկացվում է 42-րդ անգամ, մասնակցում են 26 երկրների 506 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 42 գրոսմայստեր:
Իսպանական Բարբերա դել Վայես քաղաքում զուգահեռ անցկացվող շախմատի մրցաշարում հանդես եկող մեր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը: Նա ընդամենը կես միավորով է ետ մնում երկու առաջատարներից: