A
A
«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ Վրաստանում կայացած վերջին խաղում
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Փյունիկը» այսօր վերջին ստուգողական խաղն անցկացրեց Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումից առաջ:
Մեր թիմը Թբիլիսիում մրցեց Քութայիսիի «Տորպեդոյի» հետ, որը նույնպես պատրաստվում է եվրոգավաթային խաղերին: Հանիպումն ավարտվեց փյունիկցիների խոշոր հաղթանակով՝ 3:0: Մեր թիմից երկու գոլ խփեց Յուսուֆ Օտուբանջոն, մեկ՝ Ալեքսանդր Միլյկովիչը։
Այդպիսով, «Փյունիկն» ավարտեց Վրաստանում նախատեսած ուսհավաքը: Էստոնական «Նարվայի» հետ խաղը տեղի կունենա հուլիսի 13-ին, Աբովյանում: