Բացել լրահոսը Փակել լրահոսը
353458132_244719655005458_6448263635664503108_n
A A
Պաշտոնական

Սուրեն Պապիկյանը «Զինուժ մեդիա» պետական հիմնարկի զինծառայողների հետ արդյունքների ամփոփման հավաք-խորհրդակցություն է անցկացրել

Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և «Զինուժ մեդիա» պետական հիմնարկի զինծառայողների և քաղաքացիական ծառայողների հետ կիսամյակային արդյունքների ամփոփման հավաք-խորհրդակցություն։ Հայտնում է ՊՆ-ն։
 
Հանդիպման ընթացքում հնչել են զեկույցներ՝ 2023 թվականի 1-ին կիսամյակում կատարված աշխատանքների վերաբերյալ։
 
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տեղեկատվության ապահովման, զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության, հանրային իրազեկման, զինված ուժերի առօրյայի լուսաբանման, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության և ոլորտին վերաբերող այլ ուղղություններով կատարված աշխատանքներին և առաջիկա անելիքներին։
 
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տվել է մի շարք հանձնարարականներ և նախանշել ուղղություններ՝ աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար։