A
A
Հայաստանի շախմատիստները հետապնդում են առաջատարներին. World Open 2023
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում ընթացող շախմատի World Open 2023 խոշոր մրցաշարին մասնակցող Հայաստանի շախմատիստներից առավել հաջող հանդես է գալիս գրոսմայստեր Արման Միքայելյանը: Նա 7 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր և այժմ բաժանում է 3-16-րդ տեղերը: Մեր մյուս երեք շախմատիստները՝ Զավեն Անդրիասյանը, Արամ Հակոբյանը և Գևորգ Հարությունյանը, իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ամերիկացի գրոսմայստեր Ֆիդել Կորալիսը, որը վաստակել է 6,5 միավոր: Նրանից կես միավոր քիչ ունի նրա հայրենակից Էնդրյու Հոնգը:
Մրցաշարին մասնակցում են 271 շախմատիստ-շախմատիստուհի: Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր:
Մրցանակային հիմնադրամը 208 հազար դոլար է: Կպարգևատրվեն առաջին 10 տեղերը զբաղեցրած մասնակիցները: