A
A
«Փյունիկը» 7:1 հաշվով ջախջախել է վրացական թիմին
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Փյունիկն» այսօր միանգամից երկու ստուգողական խաղ է անցկացրել:
Հայաստանի փոխչեմպիոնը նախ առավոտյան մրցել է «Թելավիի» հետ: Այդ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0:
Երեկոյան փյունիկցիներն արդեն մրցել են Վրաստանի ուժեղագույն լիգայի 3-րդ հորիզոնականում ընթացող «Սամգուրալիի» հետ: Մեր թիմն այս անգամ մրցակցի դարպասը խփել է 7 գոլ՝ սեփականը բաց թողնելով միայն մեկը:
Ստուգողական հաջորդ խաղը «Փյունիկը» կանցկացնի հուլիսի 6-ին, Քութաիսիի «Տորպեդոյի» հետ: