
A
A
Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի տարածքում հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-5-ին, 7-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-5-ի, 7-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։