Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+avetisyan
A A
Սպորտ

Անդրանիկ Ավետիսյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիր

Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատոճայինները նվաճեցին առաջին մեդալը:

 

65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը 3-րդ տեղի համար մրցամարտում ռումինացի Դանիել Սանդուին հաղթեց ընդամենը մեկուկես րոպեում՝ վաստակելով անհրաժեշտ 10 միավորը: Այդպիսով, մեր մարզիկն առաջին բրոնզե մեդալը բերեց Հայաստանի հավաքականին:

 

Այսօր բրոնզե մեդալների համար մարտեր կանցկացնեն նաև 79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը և 97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը: