Բացել լրահոսը Փակել լրահոսը
66
A A
Սպորտ

Եվրոպական խաղեր․ Թեքբոլի Հայաստանի խառը զույգը դուրս մնաց պայքարից

Լեհաստանում ընթացող Եվրոպայի ամառային 3-րդ խաղերում այսօր Հայաստանից ասպարեզ մտան մեր թեքբոլիստները:

Խառը զույգերի մրցումների խմբային փուլում Քրիստինե Մանգասարյան - Գոռ Սարգսյան հայկական երկրյակը նախ պարտվեց Սերբիային (0։2), ապա հաղթեց Խորվաթիային (2։0) ու Ուկրաինային (2։1)։

Մեր թիմն իր խմբում գրավեց 2-րդ տեղը և մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ արդեն զիջեց Չեխիայի խառը զույգին՝ 1։2։

Վաղը պայքարի կբռնվի Գոռ Սարգսյան – Ռաֆայել Վարդանյան տղամարդկանց երկյակը: