Բացել լրահոսը Փակել լրահոսը
63
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» մեծ դժվարությամբ հաղթեց Ռուսաստանի սիրողական թիմին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր Լիգայի անցած առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» պատրաստվելով Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի խաղերին, այսօր ստուգողական հանդիպում անցկացրեց Ռուսաստանի Գելենջիկ քաղաքի «Վիստա» սիրողական թիմի հետ։

Խաղն ավարտվեց մեր թիմի կամային հաղթանակով՝ 3։2։ Առաջինն աչքի ընկան հյուրերը։ «Արարատ-Արմենիան» մինչև ընդմիջում հավասարեցրեց հաշիվը, իսկ հետո ևս երկու գոլ խփեց։ Հյուրերը խաղավերջում թարմ ուժեր մտցրին և կարողացան կրճատել հաշվի տարբերությունը։

«Արարատ-Արմենիան» այսօր երեկոյան ստուգողական խաղ կանցկացնի նաև Պրեմիեր Լիգայի նորեկ «Վեսթ Արմենիայի» հետ։

Vardan Arzumanyan