A
A
Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմասնակցի 2027թ աշխարհի առաջնության նախընտրական փուլին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել մասնակցելու բասկետբոլի աշխարհի 2027 թ․ առաջնության նախընտրական փուլին։ Այդ մասին տեղեկացնում է ֆեդերացիայի կայքը։
Նախընտրական փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 8-ին, Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Նախընտրական փուլը կմեկնարկի 2024 թվականի փետրվարին։
Ահա նախընտրական առաջին փուլի խաղերի ժամանակացույցը․
2024 թ․ փետրվարի 19-27-ը
2024 թ․ նոյեմբերի 18-26-ը
2025 թ․ փետրվարի 17-25-ը
Երկրորդ փուլ անցնելու դեպքում խաղերը կշարունակվեն 2025 թ․ հունիսին։
Նշենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ տարի դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող: