Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Սպորտ

Աշխարհի նախկին առաջին ռակետը 32 տարեկանում վերսկսում է կարիերան

Աշխարհի նախկին առաջին ռակետ, 32-ամյա դանիացի թենիսիստուհի Կարոլին Վոզնյացկին, որը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել էր երեք տարի առաջ, հայտարարել է մեծ սպորտ վերադառնալու մասին։

«Ես կմասնակցեմ Մոնրեալի մրցաշարին, որպեսզի ռիթմի մեջ մտնեմ: Հետո կգնամ Նյու Յորք, իսկ Ավստրալիայի առաջնությանը պատրաստվելու համար մի քանի ամիս կունենամ։ Ես վերադառնում եմ մեծ թենիս, քանի որ դա իմ սիրած զբաղմունքն է: Այո, հանդիպումներից առաջ կարող է նյարդայնանամ, բայց դեմ չեմ դրան։ Արդյոք կարո՞ղ եմ հաղթել ԱՄՆ-ի կամ ավստրալիայի բաց առաջնություններում: Իհարկե կարող եմ, այդ իսկ պատճառով էլ որոշեցի վերադառնալ։ Տեսնենք, թե ինչ կստացվի», - դանիացի թենիսիստուհու խոսքերը մեջբերում է Vogue հանդեսը:

Կարոլինա Վոզնյացկին «Մեծ սաղավարտի» մրցաշարեում հաղթել է միայն 2018թ Ավստրալիայի առաջնությունում: Դանիացի մարզուհին կարիերան ավարտել էր 2020 թվականի հունվարին, ռևմատոիդ արթրիտի պատճառով։