Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+tiknizyan
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը վերադարձել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարճատև արձակուրդից հետո միացել է իր թիմին՝ Մոսկվայի «Լոկոմոտիվին» և սկսել է պատրաստվել նոր մրցաշրջանին:

«Ուրախ եմ, որ վերադարձել եմ թիմ: Տրամադրությանս ու ֆիզիկական վիճակիս հետ կապված ամեն ինչ լավ է: Շատ էի կարոտել մարզումները, անհամբեր սպասում էի թիմի հետ աշխատելուն։ Ծանրաբեռնվածությունը նույնքան ծանր են, ինչպես ձմռանը, սակայն ես ուրախ եմ դրա համար։ Հասկանում եմ, որ այլ ճանապարհով արդյունքի չենք հասնի։ Մեզ երկու ուսումնամարզական հավաք է սպասվում, որի ընթացքում կաշխատենք լավագույն մարզավիճակ ձեռք բերել։

Արդյո՞ք իմ դիրքում նորկեների գալուց հետո վախենում եմ մրցակցությունից։ Մրցակցությունը միշտ էլ լավ է, ես չեմ անհանգստանում, և նույնիսկ ուրախ եմ դրա համար: Բնական մրցակցային միջավայրում դու կարողանում ես առաջադիմել, ցույց տալ քո լավագույն որակները։ Ինձ համար սա լավ նորություն է։

Խաղացանկը լավն է, ամենակարևորն այն է, որ առաջին շրջանը սկսելու ենք տանը։ Հհույս ունեմ, որ երկրպագուները կգան մեզ աջակցելու, քանի որ երկարատև առաջնության հաջողությունը կախված է առաջին խաղերից:

Հայաստանի հավաքականի բոլոր խաղերն անցնում են տոնական միջավայրում: Դրական էմոցիաներ եմ ապրել վերջին խաղերում: Գոլ խփելուց երեք օր հետո հասկացա, թե ինչ նշանակություն ուներ այն թիմի համար: Սակայն, այժմ չեմ ցանկանում կենտրոնանալ այդ փաստի վրա, քանի որ այժմ գտնվում եմ «Լոկոմոտիվում» և մտածում եմ թիմի արդյունքների մասին», - ռուսական ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է հայազգի ֆուտբոլիստը։

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկելու է հուլիսի 21-ին։ Առաջին տուրում «Լոկոմոտիվը» սեփական դաշտում ընդունելու է Կազանի «Ռուբինին»։