A
A
ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների գծով հատուկ համակարգող Ջեյմս Օ՛Բրայենն այցելել է Հայաստան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հունիսի 29-30-ին Հայաստանում հյուրընկալեց դեսպան Ջեյմս Օ՛Բրայենին, որը ներկայումս ԱՄՆ պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակում զբաղեցնում է հատուկ համակարգողի պաշտոնը։ Հայտնում է դեսպանությունը։
Հայաստան կատարած այցի ընթացքում դեսպան Օ՛Բրայենը կհանդիպի ՀՀ բարձաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի հետ՝ քննարկելու ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում համագործակցության հարցերը և իր գնահատանքը հայտնելու ԱՄՆ պատժամիջոցների ապահովման հայաստանյան հանձնառության վերաբերյալ։ Նա նաև կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։