A
A
Հայաստանում կանցկացվի շախմատի վետերանների ազգային առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 10-18-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում կանցկացվի ՀՀ վետերանների առաջնություն: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն 50-ից բարձր տարիքի շախմատիստները: Ժամակարգը՝ 60 րոպե յուրաքանչյուր մասնակցին մինչև պարտիայի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով: Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 փուլով:
Առաջնության հաղթողը կպարգևատրվի 100 հազար դրամով, 2-րդը՝ 70 հազար, 5-րդը՝ 30 հազարով: Հանդիպումները տեղի կունենան ամեն օր և կմեկնարկեն ժամը 14-00-ին: