Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտիկները ավարտեցին ելույթները Եվրոպական խաղերում

Հայաստանի բռնցքամարտիկներն ավարտեցին ելույթները Եվրոպական խաղերում:

Այսօր կայացան քառորդ եզրափակիչ մրցամարտերը: Հայաստանից հանդես եկան 4 հոգի՝

57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը և ծանր քաշային Դավիթ Չալոյանը: Ավաղ, մեր բոլոր մարզիկները պարտություն կրեցին և դուրս մնացին պայքարից: Նրանց չհաջողվեց նվաճել ոչ միայն բրոնզե մեդալ, այլև 2024թ օլիմպիական խաղերի ուղեգիր:

Բռնցքամարտի մրցումների վերջին երեք օրերը կանցնեն առանց Հայաստանի հավաքականի: