Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x0wh-786x458z-1 (2)
A A
Պաշտոնական

Արմեն Փամբուխչյանը կազատվի ԱԻ նախարարի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Փամբուխչյանին արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արմեն Փամբուխչյանին 2023 թվականի հունիսի 30-ից ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: