Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+borba (1)
A A
Սպորտ

Հայաստանի ըմբիշները 5 մեդալ նվաճեցին Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները ավարտեցին ելույթները Իսպանիայում անցկավող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Այսօր մերոնցից մրցասպարեզ ելան 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը և 67 կգ քաշային Գասպար Տերտերյանը: Առաջինը եզրափակիչ մարտում 1:6 հաշվով պարտվեց վրացի Անրի Խոզրևանիձեին և դարձավ արծաթե մեդալակիր: Գասպար Տերտերյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 5:4 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Մագոմեդ Գատագաևին և արժանացավ բրոնզե մեդալի:

Այդպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականն ընդհանուր առմամբ նվաճեց 5 մեդալ՝ 1 ոսկի և 2-ական արծաթ և բրոնզե: Մեդալների քանակով մերոնք ետ մնացին միայն ադրբեջանցիներից: