Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks (1)
A A
Սպորտ

Եվրոպական խաղեր․ Բռնցքամարտիկ Համբարձում Հակոբյանը պարտվեց և ավարտեց ելույթները

Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցումներում Հայաստանի ներկայացուցիչ Համբարձում Հակոբյանին չհաջողվեց մտնել կիսաեզրափակիչ և ապահովել բրոնզե մեդալ։

80 կգ քաշային մեր մարզիկը քառորդ եզրափակիչ փուլում հանդիպեց ադրբեջանցի Մուրադ Ալահվերդիևի հետ։ Բոլոր երեք ռաունդներում մրցավարներն առավելությունը տվեցին մրցակիցն։ Մեր բռնցքամարտիկը պարտվեց 0։5 հաշվով և ավարտեց ելույթները։

Այսօր ռինգ կմտնեն մեր ևս երեք բռնցքամարտիկներ։