Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+tekbol
A A
Սպորտ

Հայաստանի թեքբոլիստ Քրիստինա Մանգասարյանը մասնակցեց Եվրոպական խաղերին

Լեհաստանում անցկացվող Եվրոպական 3-րդ խաղերում իր նորամուտը նշեց Հայաստանի թեքբոլիստ Քրիստինա Մանգասարյանը։ Կանանց մրցաշարի խմբային փուլում մեր մարզուհին տարավ մեկ հաղթանակ և կրեց երկու պարտություն։ Նա իր խմբում գրավեց երրորդ տեղը և դուրս մնաց պայքարից, քանի որ քառորդ եզրափակիչ մտնում են առաջին երկու տեղերը գրավողները։

Թեքբոլի մրցումներին կմասնակցեն նաև Գոռ Սարգսյանն ու Ռաֆայել Վարդանյանը, որոնք հանդես կգան զուգախաղերում։