Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+borba
A A
Սպորտ

Հոմերոս Առաքելյանը հաղթեց թուրք մրցակցին և Եվրոպայի բրոնզե մեդալ նվաճեց

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Հոմերոս Առաքելյանը բրոնզե մեդալ նվաճեց Իսպանիայում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Մեր 55 կգ քաշային մարզիկը 3-րդ տեղի համար մրցամարտում մաքուր հաղթանակ տարավ թուրք Մուհամետ Էմին Չաքիրի նկատմամբ՝ 15:6:

Այսօր ոսկե մեդալի համար մարտեր կանցկացնեն Յուրիկ Հովեյանը և Վիգեն Նազարյանը: