Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ում բարձրացրել է Լաչինի հարցը (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված գոյաբանական սպառնալիքի պայմաններում միջազգային հանրությունը կրում է գործողություններ ձեռնարկելու և ոճրագործությունները կանխարգելելու պատասխանատվություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում «Պաշտպանելու պատասխանատվությունը և ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը» օրակարգի կետի ներքո հունիսի 26-ին տեղի ունեցած քննարկմանն իր ելույթում ընդգծել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Քննարկմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից իր իրավական պարտավորությունների և Արդարադատության միջազգային դատարանի վճռի խախտումով Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը, ինչը վտանգում է անմեղ քաղաքացիների կյանքեր՝ ի հեճուկս միջազգային հումանիտար իրավունքի։

Շեշտվել է, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ին՝ ուղարկելու առաքելություն Լեռնային Ղարաբաղ՝ բնակչության հումանիտար, անվտանգային և մարդու իրավունքների կացությունը գնահատելու նպատակով։ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու հիմնարար իրավունքների շարունակական ոտնահարումները և միջազգային հումանիտար ներկայության մերժումը բացահայտում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մտադրությունը։

Շեշտվել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված գոյաբանական սպառնալիքի պայմաններում միջազգային հանրությունը կրում է գործողություններ ձեռնարկելու և ոճրագործությունները կանխարգելելու պատասխանատվություն։ Դեսպան Մարգարյանը ընդգծել է Հայաստանի լիակատար հանձնառությունը անպատժելիությունը վերացնելու ջանքերին, ներառյալ՝ միջազգային քրեական արդարադատության մեխանիզմների միջոցով։