Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինը հանձնարարել է նոր թիմ ստեղծել

Սպորտ
7c72b449615e697aa4b835977ea1dc15

«2018 թվականին մենք պետք է պատրաստենք բավականին ուժեղ եւ մրցունակ հավաքական» - ֆուտբոլի աշխարհի 2018 թ առաջնության նախապատրաստության եւ անցկացման կապակցությամբ կազմակերպված հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Նա երկրի ֆուտբոլի միությանը եւ սպորտի ու տուրիզմի նախարարությանը հանձնարարական է տվել մեծ ուշադրություն դարձնել մանկապատանեկան ֆուտբոլին:

«Մրցունակ թիմ 1-2 տարում չի ստեղծվում: Դա բոլորս գիտենք: Հարկավոր է քրտնաջան աշխատանք տանել երիտասարդ եւ պատանի ֆուտբոլիստների հետ: Քանի որ առջեւում դեռ 7 տարի կա, ապա հենց այդ տղաները պետք է պաշտպանեն մեր հավաքականի պատիվը»,-ասաց նա:

Վլադիմիր Պուտինը նաեւ նշել է, որ հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել նաեւ այն ենթակառուցվածքներին, որոնք անհրաժեշտ են ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կազմակերպելու համար:

Խորհրդակցությանը մասնակցած ՌՖՄ-ի փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը նշել է, որ նոր խաղացողների պատրաստումը իրենց առաջնահերթ խնդիրն է:

«Ներկայիս հավաքականից միայն 2-3 խաղացողներ կարող են մասնակցել 2018 թ առաջնությանը: Պատանի ֆուտբոլիստները պետք է օրինակ վերցնեն խորհրդային եւ ռուսական ֆուտբոլի այն սերնդից, որոնք խաղացել են հանուն հայրենիքի, պատվի, հավաքականի, ակումբի»: