A
A
Եվրոպական խաղեր. բռնցքամարտում կմրցենք Ադրբեջանի և Թուրքիայի մարզիկների հետ
Աջակցիր «Ա1+»-ինԼեհաստանում ընթացող Եվրոպական 3-րդ խաղերում այսօր Հայաստանը ներկայացուցիչներ կունենա 3 մրցաձևում:
Ջրացատկորդ Մարաթ Գրիգորյանը հանդես կգա 10 մ աշտարակացատկում: Մեդալների համար պայքարը կսկսեն խոցասուսերակիրներ Ալիկ Նավասարդյանը, Գրիգոր Մնացականյանը:
Այսօր մեծ թվով մասնակիցներ ունենք դարձյալ բռնցքամարտում: Առավոտյան հերթափոխին 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը կմրցի Թուրիքայի ներկայացուցչի հետ: 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 75 կգ քաշային Գուրգեն Մադոյանը կհանդիպեն Լատվիայի և Էստոնիայի բռնցքամարտիկների հետ: Երեկոյան հերթափոխին 57 կգ քաշային Տաթևիկ Խաչատրյանը կմրցի ադրբեջանցի մարզիկի հետ: Վերջինը ռիգ կելնի մեր ծանր քաշային Դավիթ Չալոյանը, որը կհանդիպի չեխ Մարտին Պինկի հետ: