ՀՖՖ-ն ֆուտբոլի 7 ակումբներին տուգանել է 2-ական մլն դրամով
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և Էթիկայի կոմիտեի հերթական նիստում քննարկվել է ընդամենը մեկ հարց՝ կապված արտոնագրման հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն, յոթ ակումբներ խախտել են Ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ով սահմանված չափանիշները (Արտոնագրման թեկնածուն իր կազմում պետք է ունենա առնվազն մեկ ֆուտզալի թիմ, որը մասնակցում է ՀՖՖ կողմից կազմակերպված ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով կազմակերպած պաշտոնական մրցաշարի):
ՀՖՖ-ի Կարգապահական և Էթիկայի կոմիտեի որոշմամբ «Արարատ-Արմենիա», «Շիրակ», «Փյունիկ», «Ուրարտու», «Արարատ», «Լեռնային Արցախ», «Նոա» ֆուտբոլային ակումբները տուգանվել են 2-ական միլիոն դրամով:
Նշենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբներից ֆուտզալի թիմեր ունեն «Ալաշկերտն» ու «Վանը», որոնք հանդես են գալիս Հայաստանի 1-ին խմբում: