Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+borba
A A
Սպորտ

Յուրիկ Հովեյանը՝ ադրբեջանցի և թուրք ըմբիշների սարսափ. երիտասարդների ԵԱ

Իսպանիայում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Առաջին պայքարը սկսեցին հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանից հանդես եկած 5 ըմբիշներից երկուսը մտան եզրափակիչ: 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանը նախ 1/4 եզրափակիչում կամային հաղթանակ տարավ ադրբեջանցի մարզիկի նկատմամբ՝ 8:5, ապա կիսաեզրափակիչում «ծնկի» բերեց թուրք ըմբիշին՝ 12:1: Եզրափակիչում նա կմրցի մոլդովացի Վիտալի Երյոմենկոյի հետ:

87 կգ Վիգեն Նազարյանն իրար ետևից հաղթեց Հունգարիայի, Մոլդովայի և Շվեդիայի ըմբիշներին և նույնպես մտավ եզրափակիչ: Այստեղ նա ուժերը կչափի վրացի Աչիկո Բոլկվաձեի հետ:

55 կգ Հոմերոս Առաքելյանը կիսաեզրափակիչում պարտվեց ադրբեջանցի մրցակցին և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար:

77 կգ Վահե Հովհաննիսյանը և 130 կգ Արամայիս Հարությունյանը նախնական փուլում պարտություն կրեցին և դուրս մնացին չեմպիոնական պայքարից, սակայն առաջինը ելույթները կշարունակի սփոփիչ մրցաշարում: