A
A
Հայտնի են լողափնյա վոլեյբոլի Հայաստանի 2023 թվականի չեմպիոնները
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 23-25-ը Երևանում կայացել են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի 2023 թվականի կանանց և տղամարդկանց առաջնությունները, որոնց մասնակցել են 16 կանանց և 10 տղամարդկանց թիմ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան:
Կանանց եզրափակիչում «Վան» թիմը 2:0 հաշվով հաղթել է «Գեղաշեն-1»-ին: 3-րդ տեղի համար խաղում «Գեղաշեն-2» թիմն առավելության է հասել ԲՊՀ-ի նկատմամբ` 2:0:
Տղամարդկանց առաջնության հաղթող է ճանաչվել ԲԿՄԱ-ն, որը եզրափակիչում պարտության է մատնել ՖԻՄԱ-2 թիմին` 2:0: Երրորդ տեղը զբաղեցրել է ՖԻՄԱ-1 թիմը:
Հայաստանի տղամարդկանց առաջնությունը Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից ճանաչվել է որպես ակումբային առաջնության տուր, ուստի մրցաշարի հաղթող թիմը 2023 թվականին կմասնակցի լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի ակումբային առաջին առաջնությանը: