Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+evroxaxer
A A
Սպորտ

Եվրոպական խաղեր. Հայաստանը այսօր մասնակից ունի երեք մրցաձևերում

Լեհաստանում ընթացող Եվրոպական 3-րդ խաղերում այսօր հիմնականում պայքարը կշարունակեն մեր բռնցքամարտիկները: Առավոտյան հերթափոխին հանդես կգան 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը, 66 կգ քաշային Սոնա Հարությունյանը, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Երեկոյան ժամերին ռինգ կմտնեն 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան ու 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը: Բոլորը կպայքարեն քառորդ եզրափակիչ մտնելու համար:

Մեր 60 կգ քաշային մուայթայիստ Նարեկ Խաչիկյանը, որն արդեն նվազագույնն ապահովել է բրոնզե մեդալը, կիսաեզրափակիչ մարտում կհանդիպի բելգիացի Ջիանի դե Լուի հետ: Հաջողության դեպքում մեր մարզիկը կշարունակի պայքարը չեմպիոնի կոչման համար:

Այսօր սկսվում են խոցասուսերակիրների մրցումները: Հայաստանից հայտավորված են Ալիկ Նավասարդյանը, Գրիգոր Մնացականյանը, Էմմա Պողոսովան: Առաջինը մրցասպարեզ կմտնեն կանայք:

Նշենք, որ Եվրոպական խաղերի մրցումային 6 օրից հետո մեդալային հաշվարկով առաջին տեղում Իտալիան է` 55 մեդալ: Ապա հաջորդում են Իսպանիան` 39, և Ֆրանսիան` 28: Հայաստանը 2 մեդալով այժմ Բուլղարիայի, Լյուքսեմբուրգի և Իռլանդիայի հետ բաժանում է 34-37-րդ տեղերը: