Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» նախընտրեց «Միկայի» մարզադաշտը

Սպորտ
8c34563c746b0e1ece93b9f9d92c4ef3

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 4-րդ տուրի «Բանանց» - «Փյունիկ» հանդիպումը «Բանանց» մարզադաշտի փոխարեն կկայանա «Միկա» մարզադաշտում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Բանանց» ակումբի մամուլի քարտուղար Խաչիկ Չախոյանն այդ փոփոխության կապակցությամբ «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց, որ թիմի հիմնական մարզադաշտը դեռ պատրաստ չէ, այդ իսկ պատճառով ղեկավարությունը որոշեց «Փյունիկի» խաղն անցկացնել չեզոք դաշտում:

Մեր այն հարցին, ինչու հանդիպումը չի կայանալու «Բանանցի» կողմից նախապես ընտրված փոխարինող մարզադաշտում` «Նաիրիում», Խաչիկ Չախոյանն ասաց. ««Նաիրի» մարզադաշտի խոտածածկը ներկայումս վատ վիճակում է գտնվում, ուստի ակումբի ղեկավարությունը որոշեց խաղը կազմակերպել ավելի լավ խաղադաշտ ունեցող «Միկայում»:

Նշենք, որ «Բանանց» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին: