A
A
Եվրոպական խաղեր. Նարեկ Խաչիկյանը ևս մեկ մեդալ ապահովեց Հայաստանի համար
Աջակցիր «Ա1+»-ինԼեհաստանում ընթացող Եվրոպական խաղերում այսօր պայքարի մեջ մտան նաև Հայաստանի մուայթայիստները:
Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Նարեկ Խաչիկյանը քառորդ եզրափակիչ փուլում նոկաուտով հաղթեց գերմանացի Ֆիլիպ Լեոն Բալբախին: Նա իր համար նվազագույնն ապահովեց բրոնզե մեդալ: Վաղը նախատեսված կիսաեզրափակիչ մարտում մեր մարզիկը կհանդիպի բելգիացի մրցակցի հետ:
Այս մրցումներում Հայաստանը ներկայացնող մյուս երեք մարզիկները՝ Գոռ Սարգսյանը, Արմեն Գրիգորյանը և Լուսի Տեր-Դավթյանը, պարտվեցին և դուրս մնացին պայքարից: