A
A
Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկատվությունը հասանելի է Yandex-ի էլեկտրոնային քարտեզում. Ավինյան
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկատվությունը հասանելի է Yandex-ի էլեկտրոնային քարտեզում։
Գործող երթուղիների և ավտոբուսային կանգառների թվայնացման աշխատանքների շրջանակներում, Յանդեքս ընկերության հետ համագործակցության արդյունքում աշխատանքներ են տարվել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիների թվայնացման ուղղությամբ։
Երևանում Yandex քարտեզների կանոնավոր թարմացման ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների շնորհիվ քաղաքի բնակիչների և հյուրերի համար առավել հարմարավետ է դառնում հասարակական տրանսպորտով երթուղիներ պլանավորելը։
Մասնավորապես, այժմ նրանք կարող են օգտագործելով Yandex քարտեզները՝
Յանդեքսի հետ համատեղ աշխատանքը շարունակվում է, և երթուղիների առցանց ցուցադրման որակը կբարելավվի։
Այսպիսով, ապագայում ծառայությունը կարտացոլի երթուղիների բոլոր փոփոխությունները՝ որպես հասարակական տրանսպորտի բարեփոխումների մաս:
Հասարակական տրանսպորտի թվայնացման աշխատանքների շրջանակներում առաջիկայում պլանավորվում է նաև նոր գործառույթների ներդում, մասնավորապես՝