Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+evroxaxer 25.06.
A A
Սպորտ

Եվրոպական խաղեր. Այսօր հանդես կգա Հայաստանի ամենատարեց մասնակիցը

Լեհաստանում շարունակվող Եվրոպական խաղերում այսօր Հայաստանից հանդես կգան 13 հոգի:

Առաջինը պայքարը կսկսեն մուայթայիստներ Նարեկ Խաչիկյանը, Գոռ Սարգսյանը, Արմեն Գրիգորյանը և Լուսի Տեր-Դավթյանը, որոնք կանցկացնեն քառորդ եզրափակիչ մարտեր: Բռնցքամարտի մրցումներում մենք այսօր ունենք երեք մասնակից: Նրանք են Գուրգեն Մադոյանը, Անի Հովսեփյանն ու Դավիթ Չալոյանը, որոնք կանցկացնեն իրենց առաջին մարտերը:

Ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Մարատ Գրիգորյանը հանդես կգան 10 մ սինխրոն աշտարակացատկում: Այսօր պայքարը կսկսեն նաև ճկասուսերակիրներ Գրիգոր Պապոյանը և Բորիս Դադայանը: Կանանց ստենդային հրաձգությունում հայտավորված է մեր ամենատարեց մասնակիցը՝ 53-ամյա Երջանիկ Ավետիսյանը: Այսօր մրցասպարեզ կմտնի նաև մեր միակ թաեքվոնդիստ Սարգիս Սարգսյանը (74 կգ քաշային կարգ): Նա պայքարը կսկսի 1/8 եզրափակիչ փուլից: