«Արարատ-73». արարատցիները հաղթում են Դոնի Ռոստովում և դառնում միանձնյա առաջատար
Աջակցիր «Ա1+»-ին
«Ա1+»-ը շարունակում է ծանոթացնել «Արարատ-73»-ի անցած փառահեղ ճանապարհի մանրամասներին:
50 տարի առաջ, հունիսի 24-ին, «Արարատն» արտագնա խաղում հանդիպում է առաջնության հետնապահներից մեկի՝ Ռոստովի ԲՄԱ-ի նկատմամբ: Բանակային ֆուտբոլիստները նախորդ երեք խաղերում ոչ միայն պարտություն էին կրել, այլև չէին գրավել մրցակիցների դարպասը:
Հանդիպումը շատ հաջող է սկսվում արարատցիների համար: Արդեն 2-րդ րոպեին աջ եզրով Սանասար Գևորգյանն առաջ է պոկվում և սուր փոխանցում է կատարում դեպի տուգանային հրապարակ: Ռոստովցիների դարպասապահն որսում է գնդակը, բայց չի կարողանում այն պահել ձեռքում, և մոտ գտնվող Լևոն Իշտոյանը բացում է խաղի հաշիվը: Դաշտի տերերն աստիճանաբար տիրում են նախաձեռնությանը և փորձում վերականգնել հավասարությունը, բայց «Արարատի» պաշտպաններն ու դարպասապահ Ալյոշա Աբրահամյանն չեզոքացնում են բոլոր սպառնալիքները:
Երկրորդ խաղակեսն արդեն անցնում է մեր ֆուտբոլիստների առավելությամբ: «Արարատի» հարձակման եռյակն անընդհատ սուր պահեր է ստեղծում: 63-րդ րոպեին Էդուարդ Մարգարովն ու Նիկոլայ Ղազարյանը դաշտի կենտրոնում ստանալով գնդակը, մեկ հպումով փոխանցումներով արագ հասնում են մրցակցի տուգանային հրապարակ: Մարգարովի հարվածից հետո մրցակցի պաշտպաններից մեկը ետ է մղում գնդակը, բայց այն հայտնվում է Հովհաննես Զանազանյանի մոտ, որը մոտ 17 մետրից ընթացքից հարվածով գրավում է դարպասի վերին անկյունը՝ 2:0:
«Արարատը» յոթերորդ մաքուր հաղթանակն է տոնում առաջնությունում, վաստակում է 16 միավոր և վերջապես դառնում միանձյա առաջատար, քանի որ նրա հետ հավասար ընթացող «Զարյան», Դոնեցկի «Շախտյորն» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ն այդ տուրում պարտություն են կրում:
Հաջորդ խաղը թիմն անցկացնում է երեք օր հետո, սակայն գավաթի խաղարկության շրջանակում