Բացել լրահոսը Փակել լրահոսը
11
A A
Քաղաքականություն

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որում անընդունելի և վտանգավոր է համարում տարաձայնությունները երկրում անկարգությունների միջոցով լուծելու փորձերը։

«Ռուսական հասարակությունը պառակտելու ցանկացած փորձ, անկախ նրանից, թե ումից են դրանք, պետք է անհապաղ դադարեցվեն»,-ասվում է միության հայտարարության մեջ։

Միությունը կոչ է արել հանրությանը չտրվել սադրիչ կոչերին, վստահել պաշտոնական տեղեկատվությանը և համախմբվել նախագահ Պուտինի շուրջ։