Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի ԱԺ
A A
Քաղաքականություն

Արցախի ՄԻՊ-ը պատգամավորներին հաղորդում կներկայացնի

Հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական  նիստը:

Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ից՝  օրակարգում    «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, « Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հասարակական կազմակերպությունների մասին օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն է: Բացի այդ՝  կքննարկվեն    «Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»,  «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին հարցերը:

   Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի  2021թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: