«Ռեալը» ջախջախեց «Տոտենհեմին»
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին երկու հանդիպումներում գրանցվեցին խոշոր արդյունքներ, ինչը հազվադեպ է պատահում այդ փուլի խաղերում:
Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում պարզապես ջախջախեց Լոնդոնի «Տոտենհեմին»:
Իսպանացիների հարձակվող Էմանուել Ադեբայորն արդեն 4-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ ընդմիջումից հետո կրկնապատկեց այն: Հանդիպման 72-րդ արգենտինացի Անխել Դի Մարիան խփեց երրորդ գոլը, իսկ 87-ին պորտուգալացի Քրիշտիանո Ռոնալդուն հաշիվը դարձրեց 4:0: Հավելենք, որ հյուրերը 16-րդ րոպեից հանդես եկան 10 հոգով, քանի որ երկու դեղին քարտ ստանալու համար դաշտից հեռացվեց Պիտեր Կրաուչը:
Միլանում տեղի «Ինտերը» հյուրընկալեց գերմանական «Շալկե-04»-ին: Իտալիայի գործող չեմպիոնը առաջին խաղակեսում չնայած երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն չկարողացավ պահպանել առավելությունը` 2:2:
Իսկ ահա երկրորդ խաղակեսը միլանցիների համար վերածվեց իսկական մղձավանջի: 57-րդ րոպեին Ռաուլը երրորդ գոլը խփեց «Ինտերի», իսկ 57-ին Ռանոկիան գրավեց սեփական դարպասը: Քիչ անց դաշտի տերերը մնացին 10 հոգով. կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց ռումինացի պաշտպան Քրիստիան Չիվուն: Հանդիպման վերջակետը դրեց բրազիլացի Էդուն, որը 75-րդ րոպեին հաշիվը դարձրեց 5:2:
Այդպիսով, «Ռեալը» եւ «Շալկե-04»-ը տանելով խոշոր հաշվով հաղթանակներ, լուրջ հայտ ներկայացրին չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ մտնելու համար: