A
A
«Երևանյան առյուծներ» թիմը հաղթեց հոկեյի Հայաստանի կանոնավոր առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում ավարտվել է տափօղակով հոկեյի Հայաստանի կանոնավոր առաջնությունը։ Այդ մասին տեղեկանում է մարզադպրոցի մամուլի ծառայությունը։
Առաջին տեղը զբաղեցրել է «Երևանյան առյուծներ» թիմը։ Մրցանակային մյուս տեղերը գրավել են «Փյունիկը» և «Պղպեղները»։
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում տնօրեն Գարիկ Գրիգորյանն առաջնության փակման ժամանակ հայտնել է, որ 13 տարի անց իրենց հաջողվել է անցկացնել հոկեյի առաջնություն։
Հարկ է նշել, որ մայիս ամսվա սկզբին մարզադպրոցում անցկացվել էր «Երևանյան գիշերներ» անվանումը կրող հոկեյի միջազգային մրցաշար, որի հաղթող էր դարձել «FLY ONE» թիմը։