Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+xorvatia
A A
Սպորտ

Մենք կարող ենք մրցել աշխարհի լավագույն թիմերի հետ. Խորվաթիայի հավաքականի մարզիչ

Եվրո-2024-ում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակից Խորվաթիայի ընտրանին ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի եզրափակիչում 11մ հարվածներով պարտվել է Իսպանիայի ազգային թիմին՝ 0:0, 11մ՝ 4:5: Խորվաթների գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչն ամփոփել է այդ խաղը:

 

«Շնորհավորում եմ Իսպանիային և մեր խաղացողներին հիանալի խաղի համար: Պարտվեցինք, ափսոս, բայց պետք է հպարտանալ եզրափակիչ դուրս գալու համար։ Խաղադրույքը մեծ էր, խաղը կոշտ էր, մենք պետք է նորից խաղայինք 120 րոպե: Ես ափսոսելու պատճառ չունեմ. Ցավալի է, որ այդքան հիանալի մթնոլորտում չնվաճեցինք գավաթը, բայց պետք է հպարտանալ եզրափակիչով: Կրկին մեդալներ նվաճեցինք՝ երրորդը մեր պատմության մեջ, սա մեծ ձեռքբերում է։ Այս երեկոն ցույց տվեց, որ մենք կարող ենք մրցել աշխարհի լավագույն թիմերի հետ», - խորվաթ մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

 

Նշենք, որ Խորվաթիային ընտրանին բաց թողեց Եվրո-2024-ի ընթացիկ 3-4-րդ տուրերը: Խորվաթներն առաջին երկու խաղում վաստակել են 4 միավոր և այժմ Ուելսի հավաքականի հետ կիսում են 2-3-րդ տեղը: Մեր ընտրական խումբը 6 միավորով գլխավորում է Թուրքիան: Հայաստանի հավաքականը 3 միավորով 4-րդն է, իսկ նրա այսօրվա մրցակիցը՝ Լատվիան, երկու խաղում դեռևս միավոր չի նվաճել: